Ամենօրյա աշխատանք

0
47

Գյուղաբնակներիխնդիրները հնարավորինս թեթևացնելու ուղղությամբ

Առաջընթաց

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանից <<Ընկեր>>-ը տեղեկացավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններն այստեղ անցել են բնականոն ու հանգիստ պայմաններում, ունեցել են 58 տոկոս մասնակցություն: Առաջին տեղում, ինչպես և կարելի էր սպասել, <<Իմ քայլը>> դաշինքն էր74 տոկոս: Բնակիչներն ազատ ու անկաշկանդ կատարել են իրենց ընտրությունը: <<Իմ քայլ>>-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մարզպետ Գարիկ Սարգսյանն ստացել է ամենաշատ ձայները, նրան հաջորդել է Սեդրակ Թևոնյանը: -Մեր ժողովուրդը,- ընդգծեց պարոն Գյուլամիրյանը,- մեծ ակնկալիքներ ունի գործող իշխանություններից, ահա թե ինչու նման բարձր ցուցանիշ արձանագրվեց: Գարիկ Սարգսյանն, ի մասնավորի, մարզպետի պաշտոնում իրեն դրսևորել է լավագույն կողմերով, աշխատող ու եռանդուն անձնավորություն է, ցանկացած հարցում մեզ ընդառաջում ու օգնում է: Ոռոգման ջրի խնդրում այս ամռանն, օրինակ, մեզ իր հնարավորությունների սահմաններում օգտակար եղավ… Վալերիկ Գյուլամիրյանի պաշտոնավարման շրջանում (2008 թվականից) գյուղում բավականին աշխատանք է իրականացվել: Դպրոցում է շատ մեծ աշխատանք կատարվել: Մանկապարտեզն են վերանորոգում: Նոր ամբուլատորիա ունեն: Վերանորոգվել է մշակութի տունը, որտեղ մի շարք հաստատություններ են տեղավորված, այդ թվում երաժշտական ու մարզական դպրոցները, գրադարանը և այլն: Խաղասրահ կա, գործում է պարի խումբ: Նորոգվել է նաև գյուղի կամուրջը:
Անելիքներն էլ, ինչպես խոստովանեց համայնքապետը, շատ են: Աստիճանաբար ավելացնում են արտաքին լուսավորության ցանցը (ապահովվածությունն առայժմ 60 տոկոսի է հասնում): Առաջիկա 2-3 տարում ավարտի կհասցնեն ամբողջությամբ: Համայնքապետարանի տրամադրած խողովակներով <<Վեոլիա ջուրը>> արդեն փոխել է 2 փողոցի խմելու ջրի խողովակները: Իսկ մեկ փողոցի խմելու ջրի խողովակների փոխման նախագծա-նախահաշվային աշխատանքն ավարտվել է, եղանակների լավ լինելու դեպքում շատ սեղմ ժամկետում կիրականացնեն այն: Արդյունքում համայնքը խմելու ջրի խնդիր չի ունենա: Ինչ վերաբերում է ոռոգման ջրի բավարարմանը, ապա դա հիմնականում պայմանավորված է եղանակային բարենպաստ պայմաններով:
-Այսօր մեր ամենահիմնական խնդիրներից մեկը,- նշեց համայնքի ղեկավարը,- դպրոց տանող ճանապարհի (550 մ) ասֆալտապատումն է, ինչպես նաև մանկապարտեզի հիմնանորոգման ավարտումը և գույքի ձեռք բերումը:
Վալերիկ Գյուլամիրյանն ամենօրյա աշխատանք է տանումլուծելու գյուղացու առաջ ծառացած խնդիրները, ընկերաբար է վերաբերվում յուրաքանչյուրին: Առհասարակ, շատ ընկերասեր է, ընկերական մեծ շրջապատ ունի: Ընկերությունն, ըստ նրա, ամենուր է, ամեն տեղ, բոլոր գործերում միմիայն օգնում է: Օգուտից բացի ուրիշ ոչինչ չի կարելի սպասել ընկերությունից: Ընկերը ճշտախոս ու հավատարիմ պետք է լինի: Ընկերությունը պահպանելու համար ճիշտ պահվածք պետք է դրսևորել: Իսկ թե ինչ է պահանջվում համայնքի ղեկավարից, Գյուլամիրյանը մատնանշեց. -ժողովրդի մեջ տարբերություն չդնելը անկախ ընտրությունների արդյունքից, անկախ կուսակցական պատկանելությունից: Հավասար վերաբերմունք յուրաքանչյուրի հանդեպ, ինչի պարագայում ամեն ինչ լավ կլինի: Պետք է աջակցես, հարեհաս լինես բոլորին անխտիր, ինչի կարիքը ժողովուրդն ունի այսօր: Համայնքապետարանի դրամական միջոցներից բաժին ենք հանում կարիքավորներին, օգնության կարիք ունեցողներին, խրախուսում ենք երիտասարդ ընտանիքներին և այլն:
Շուտով Ամանոր է, և այս անգամ էլ երեխաները տոնի առթիվ նվերներ կստանան համայնքի ղեկավարությունից:

SHARE