դիտանկյունՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ Ժ ՏԱՐԻ 2019թ.Ընկեր ԹԻՎ 1 (62) / 12 մարտիԸնկերություն Արդար դատենք March 23, 2019 0 62 Share on Facebook Tweet on Twitter tweet Մենք ունենք օրենքների հետևում թաքնված դատական իշխանություն, իսկ օրենքները, որպես կանոն, շատ հաճախ չեն արտացոլում արդարադատությունը: Սա ամենամեծ խնդիրն է, հեղափոխությունն առերևույթ տեղի է ունեցել իշխանության երկու ճյուղերում, իսկ իշխանության երրորդ ճյուղում կարող է տեղի ունենալ Սահմանադրության փոփոխությամբ: Քանի դեռ չի նախաձեռնվել այդ փոփոխությունը, չենք կարող ակնկալել արդարադատության իշխանության գոյությանը: Երբ ասում են` հեղափոխություն եղավ, այդ ձևակերպումը կասկածելի է, քանի որ մինչև հիմա Սահմանադրության մեջ փոփոխություններ չեն եղել: Մինչդեռ, թողնելով կարևոր գործերը, նստած քննարկում ենք պետական հիմնը փոխելու, թեթև թմրեցուցիչները լեգալացնելու և նման շատ երկրորդական բաներ: Առհասարակ, Հայաստանը երբեք չի փայլել արդարադատությամբ…