Բնական, անարատ կաթից

0
245

Չափանիշ

Արտադրվող կաթնամթերքը լավագույն որակական հատկանիշներն ունի

Գոռավանի կաթնամթերքի արտադրամասը ձևավորվել է 2009 թ.: Հիմնադիր Ահարոն Ղարիբյանը <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց, որ սկզբնական շրջանում մթերել են ընդամենը 5-10 լ կաթ: Մինչ այդ, իհարկե, զբաղվել են անասնապահությամբ.

-Կալինինոյի տոհմաբուծարանից ձեռք ենք բերել 10 գլուխ` 30 լ կաթնատվությամբ կովեր: Խնդիր առաջացավ, և ստիպված վաճառեցինք անասունները: Դրանից հետո որոշեցինք զբաղվել կաթի մթերումով: Եղածը 4 քմ տարածք էր, 2 ալյումինե 40 լիտրանոց տարա, մեկ-երկու քամոց, ինչից էլ սկիզբ առավ մեր արտադրությունը: Աստիճանաբար, երկու տարվա ընթացքում, մթերվող կաթի քանակն օրական հասավ 400 լիտրի:

Ունեցած շահույթից, վարկերի միջոցով ընդլայնեցինք արտադրությունը: Երկու տարի աշխատել ենք` օրական 400 լ կաթ մթերելով: Այնուհետև ծավալները մեծացրինք: Շուրջ 10 տարի շուկայում ենք և զբաղվում ենք միմիայն մաքուր, բնական կաթից ստացվող մթերքի արտադրությամբ: Արհեստական որևէ միջամտության կամ քիմիական հավելանյութերի օգնության չենք դիմել: Ունեցել ենք կաթ, արտադրել ենք պանիր, չենք ունեցել, չենք արտադրել… Կաթի փոշի ընդհանրապես չենք օգտագործում: Մայիս ամիսը կաթի ամենալավ շրջանն է, օրական 3 տոննա կաթ ենք մթերում: Այն համապատասխան` 500 և 700 լ տարողություններով պաստերիզացնում ենք, ջերմային մշակման ենթարկում, այնուհետև կաթը սառեցնում ենք մինչև 35 աստիճան, հատուկ պոմպերով մղում տարաներ, որից հետո սկսվում է պանրի ստացումը: Ամռան սեզոնին կաթի քանակությունը մեծ է, հետևաբար, հնարավորինս շատ մթերում ենք, որպեսզի ողջ տարվա բավարար պաշար ունենանք: 2018 թ. մթերել ենք 110 տոննա կաթ, 2017-ի հետ համեմատած` 40 տոննայով ավելի: Պատրաստել ենք հիմնականում պանիր, ինչպես նաև մածուն, թան և կաթնաշոռ: Պանրի տեսակներից` չանախ, լոռի: Առայժմ ամբողջը ձեռքի աշխատանք է: Պատրաստվում ենք նոր արտադրամասի բացմանը, որը հնարավորություն կտա ընդլայնել արտադրական կարողությունները և նվազեցնել ձեռքի աշխատանքը…

Նշենք, որ այստեղ կաթը մթերում են արտադրամասից 10-12 կմ շառավղով հեռավորությամբ բնակավայրերից. <<Կաթը մթերում ենք լիտրը 140-170 դրամ արժեքով` պայմանավորված յուղայնության տոկոսով: Ձմռանը մի փոքր ավելանում է գինը` 180 դրամ:

Գումարները չենք ուշացնում, վճարում ենք ժամանակին: Կաթը հավաքում ենք սեփական տրանսպորտային միջոցներով: Շուտով հատուկ ցիստերն ավտոմեքենաներ ձեռք կբերենք` կաթն ավելի անվտանգ տեղափոխելու համար: Մեր առաջնահերթ ու կարևոր խնդիրը սանիտարական պայմանների ապահովումն է, ինչը մեզ հաջողվում է բարձր մակարդակով կատարել: Պետք է նշեմ, որ մենք մասնագիտացել ենք չանախ տեսակի պանրի արտադրության մեջ: Այսպես, բացի սովորական չանախից, նաև կարմիր և կանաչ պղպեղով, սարի սխտորուկով, ուրցով և թարխունով չանախ: Արտադրում ենք նաև հորած պանիր, որը վաճառքի է հանվում կավե հատուկ տարաներով: Մեր արտադրանքը վաճառում ենք հիմնականում Արարատի մարզում, ինչպես նաև մայրաքաղաքի առևտրի կետերում` թվով 22: Նախատեսում ենք մինչև տարեվերջ նոր արտադրամասի երկրորդ հարկում թթվասերի արտադրության փոքր հոսքագիծ տեղադրել: Թթվասերը մտադիր եմ թոռնուհուս անունով կոչել` <<Իրինա>>: Ասեմ, որ երկու որդիս էլ ինձ հետ են աշխատում: Ավագը` Գարեգինը, ավարտել է Հայաստանի ազգային  ագրարային համալսարանի կաթնամթերքի բաժինը, իսկ կրտսերը` Էդիկը, նույն բուհի նույն բաժնի երկրորդ կուրսում է: Մի խոսքով, ընտանեկան բիզնես է: Ամենակարևորը` մենք մեր բնակչությանը մատակարարում ենք բնական, առողջարար սնունդ` առանց որևէ քիմիական մշակման…>>:

Ամուսնու խոսքը շարունակեց կինը` Նարինե Գասպարյանը. <<Դժվարություններ շատ ենք տեսել, բազում փորձությունների միջով անցել: Երկուսս ենք կրել ողջ ծանրությունը, մինչև երեխաները մեծացել են: Փառք Աստծո, հաջողությունների ենք հասել, որակյալ սննդամթերք ենք տալիս բնակչությանը: Ամուսնուս հետ և՛ ընկեր ենք, և՛ գործընկեր: Իրար անգամ կես խոսքից հասկացել ենք և իրար կողքի կանգնելով` առաջ ընթացել: Մարդիկ այսօր գնահատում են և՛ մեր աշխատանքը, և՛ մեր արտադրանքը: Դրանից մեզ լավ ենք զգում, գոհ ու բավարարված: Բայց նաև այսօր էլ խնդիրներ ունենք:

Ջրի խնդիր, ինչպես նաև աշխատողի: Մարդիկ չեն ցանկանում աշխատել:

Այն դեպքում, երբ մշտապես կանգնած ենք համայնքի կողքին, օգնում ենք մեր հնարավորությունների սահմանում: Մեր հաջողությունը նաև համայնքի հաջողությունն է, երկրի ու ժողովրդի հաջողությունը: Աշխատում ենք, ստեղծում, մարդկանց ձեռք մեկնում…>>:

SHARE