Ընդհանուր միտումը, մթնոլորտը փոխվել են

0
33

Երկրում շարունակում են քաղաքական յուրահատուկ իրադարձություններ ծավալվել: Երևանի ավագանու ընտրություններին հաջորդում են ՏԻՄ ընտրություները մարզերում, որոնք նույնպես պակաս կարևոր չեն, քան Երևանի ավագանու ընտրությունները: Հետաքրքիր է, այն նույնպես հա՞րթ կանցնի, թե՞ մտավախություն կա, որ այն կարող է այնքան էլ հարթ չանցնել: Ըստ փորձագիտական դիտարկումների, նույնականացնել մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները մարզերում կամ առանձին համայնքներում տեղի ունեցող իրադարձությունների հետ, իհարկե, մի քիչ դժվար է, բայց, այնուամենայնիվ, ընդհանուր միտումը, մթնոլորտը փոխվել են: Սակայն դա կախված է նաև համայնքներից, որովհետև առաջիկա ընտրությունների մի մասը պայմանավորված է այն բանով, որ համայնքների ղեկավարները հրաժարական են տվել: Իսկ դա, այնուամենայնիվ, հետևանք է գործընթացների:

SHARE