Գրիգոր Ծատուրյան
Հովհաննես Պ. Մարգարյանին
Երեկ, այսօր էլ, գալիք օրերի
Սիրով լի, ուրախ, տխուր պահերի
Անբաժան ընկեր, ընկեր կարեկից…
Բարի ու խոհեմ, պատվասեր, վսեմ,
Խաղաղ, կենսասեր ու աշխարհասեր,
Խելացի’ ընկեր:
Որքան լավ է, որ, ինչպես մարգարե,
Հեռու ես մնում այս փուչ աշխարհի
Դեգերումներից, սուտ վայելքների
Սին պատրանքներից:
Քո հիշողությամբ հիշողության վեհ
Գահ ես բարձրացել,
համակարգչից էլ…
Առաջ ես անցել:
Ընկեր լինելը քեզ` որքան դյուրին,
Նույնքան էլ հանգիստ ու հեշտ չէ
քեզնից
Հեռու մնալը:
Իրոք, ոչ թե հարստությունը,
Այլ ընկերն է գանձ հաստատուն,
Ուստի դիմանանք ու դիմակայենք,
Իրարից երբեք որ չբաժանվենք…