Թև ու թիկունք լինենք կառավարությանը

0
36

Ստեղծվածվիճակից դուրս գալու և երկիրը զարգացման ճանապարհով տանելուհամար

Լավատեսություն

-Օրերս կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին Արարատի մարզի Շահումյան համայնքը,- <<Ընկեր>>-ին ասաց համայնքապետ Սերժիկ Բաբայանը,- ընտրողների 85 տոկոսից ավելի ձայնով կանգնեց <<Իմ քայլը>> դաշինքի կողքին: Դա նշանակում է, որ մենք նոր իշխանությունների հետ ենք և մեծ հույսեր ենք կապում ապագա բարեփոխումների իրականացման հետ: Լավ հասկանում ենք, որ միանգամից չի կարող ամեն ինչ լավ լինել, աստիճանաբար պետք է հասնենք ցանկալի արդյունքների: Համայնքի բնակիչները, ժողովուրդը, համոզված եմ, ըմբռնումով են վերաբերվում ստեղծված իրավիճակին և պետք է համբերատար լինենհաշվի առնելով, որ, պարոն Փաշինյանի խոսքով, կառավարությունն անցնում է տնտեսական հեղափոխության իրականացման: Իսկ տվյալ գործընթացին պետք է բոլորս ակտիվ մասնակից լինենք յուրաքանչյուրն իր գործը լավ անելով: Պետք է աշխատել սովորենք, լա՛վ աշխատել: Գյուղացին իրեն պատկանող հողը պետք է պարապ չթողնի, արդյունավետ մշակի և բերք ու բարիք ստանաբարելավելով սեփական ընտանիքի վիճակը և դրանով թեթևացնելով իշխանության բաժին հասած ծանր բեռը: Տեսնում ենք, թե ինչպես կառավարությունն ամեն ինչ անում է անհրաժեշտ ներդրումներ ապահովելու և շատ այլ առումներով, որպեսզի երկիրը ոտքի կանգնի: Ինքս հավատ ու լավատեսություն ունեմ, որ կյանքն աշխուժանալու է, զարկ է տրվելու արտադրությանը, ինչը կնպաստի մարդկանց կենսագործունեության բարելավմանը: Լիարժեք դրական եմ վերաբերվում Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, հատկապեսարտաքին քաղաքականության հարցերում նույն կերպ <<դուխով>> առաջնորդվելու համար: Այո՛, առաջնահերթ պետք է գերադասել սեփական երկրի, պետության շահը: Փաշինյանը մեր ժողովրդի շահերից բխող որոշումներ է կայացնում, այնպիսի դիրքորոշում ընդունում, որ մեծ տերությունները հաշվի նստեն մեզ հետ, մեզ չվերաբերվեն որպես երկրորդական կամ կախյալ պետության: Նրա դիրքերը, քաղաքական առումով, անհամեմատ ամուր ու կայուն են, ահա թե ինչու կարողանում է, ինչպես հավասարը հավասարի, շփվել գործընկեր պետությունների ղեկավարների հետ և իր երկրի շահն առաջ տանել: Փաշինյանի բոլոր քայլերը դրա մասին են վկայում: Մեր պարտքն է, սկսած ամենահասարակ գյուղացուց, սատար կանգնել նրանաշխատանքով, գիտակցված վերաբերմունքով: Հաջողությունը չպետք է ոչ մի պարագայում ձեռքներիցս բաց թողնենք, համատեղ ուժերով ու ջանքերով կարողանանք լավ արդյունքի հասնել առավել ամրապնդելով հեղափոխության հաղթանակը: Եթե, ասենք, համայնքի բնակիչը չկանգնի իմ կողքին, ապա ես չեմ կարողանա իմ նպատակներն ու ծրագրերը մինչև վերջ իրագործել: Այդպես է նաև երկրի, նրա ղեկավարի պարագայում…
Նշենք, որ Սերժիկ Բաբայանը գրեթե 14 տարի ղեկավարում է 4500 բնակչությամբ Շահումյան համայնքը: Նրա խոսքով, քարուքանդ վիճակում է ընդունել համայնքի ղեկավարումը: Առաջին հերթին, գյուղով անցնող մարդատար գնացքից օգտվելու համար համապատասխան հարթակ է կառուցել, հնարավորություն ստեղծել, որ գյուղացին իր աճեցրածն անվտանգ ու հեշտ հասցնի մայրաքաղաքի շուկա: Բարեկարգել է գրեթե բոլոր փողոցները: Մանկապարտեզն իդեալական վիճակում է, գործող 3 խմբերը շատ լավ պայմաններ ունեն: Վերանորոգվել է հիմնովին քայքայված համայնքապետարանի շենքը: 180 սան է հաճախում հիմնանորոգված արվեստի դպրոց, որի հաջողություններն ակնառու են:
Սոցիալականկենցաղային առումով ևս հաջողությունները նշանակալի են: Խմելու ջրի վիճակն ընդհանուր առմամբ լավ է: Մի քանի փողոց համայնքի ուժերով է խմելու ջրագծի նոր խողովակներով ապահովվել, մնացածը (11, 5 կմ) Ասիական զարգացման բանկի ծրագրով: Ոռոգման ջուրը բավարար չէպայմանավորված ոռոգման անկատար համակարգով: Կորուստները բավականին մեծ են մոտ 80 տոկոս: Այս առումով մի քանի ծրագրեր ունեն կյանքի կոչելու: Ունեցած արտեզյան հորը պետք է վերականգնեն, ինչում համայնքը ևս ներդրում պետք է անի: Հաջորդ ծրագիրը վերաբերում է կիսախողովակների անցկացմանը: Չնայած այդ վիճակին, ինչպես հավաստեց համայնքի ղեկավարը, օգտագործելի հողատարածքները գրեթե պարապ չեն մնում, մշակվում են:
Ունեցած ձեռքբերումներն ու հաջողություններն, անշուշտ, Սերժիկ Բաբայանին հպարտանալու առիթ են տալիս, բայց նա ավելի շատ կարևորում է ժողովրդի վստահությունը, սերն ու հարգանքը: Այդ ամենն, ինչ խոսք, ձեռք է բերվել տքնաջան ու հետևողական աշխատանքով, նվիրումով ու սրտացավությամբ: Անչափ հոգատար է մարդկանց նկատմամբ, ականջալուր է նրանց հոգսերին ու խնդիրներին: Համայնքի յուրաքանչյուր բնակիչ նրան ընկեր է ու հարազատ…

SHARE