դիտանկյունՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ Ը ՏԱՐԻ 2017թ.Ընկեր ԹԻՎ 4 (58) / 21 հուլիսիԸնկերություն Ինչից ենք վախենում August 18, 2017 0 81 Share on Facebook Tweet on Twitter tweet Համընդհանուր գավառացում է տիրում, և գավառը տիրում է մեր ուղեղում: Մենք ոչ մի կերպ չենք ուզում հասկանալ, թե ինչ է նշանակում պետություն ունենալ: Շատերը պետությունն ու ռեզերվացիան (հայերեն` արգելաբնակավայր) նույնացնում են: Գծել ենք 29 հազար քմ սահմանը և ոչ մի բան ներս չենք թողնում, որպեսզի մեր ազգային գենը հանկարծ չկորչի: Բարդույթներով ենք տառապում, մեր ինքնությունը կառուցում ենք նեղ հենակների վրա, վախենում ենք պատուհան բացել, որ հանկարծ մաքուր օդ ներս չմտնի: Իսկ նրանք, ովքեր բացում են պատուհանը, տեսնում են, որ աշխարհն ամենևին էլ վախենալու չէ: Ու հասկանում ենք, որ մեր մշակույթով, գիտությամբ կարող ենք աշխարհում արժանի տեղ զբաղեցնել: