դիտանկյուն Ինչ ցանես, այն կհնձես… November 10, 2019 0 402 Share on Facebook Tweet on Twitter tweet Մենք անարդարացիորեն բնությունից ավելի շատ ենք վերցնում, քան տալիս կամ վերադարձնում ենք նրան: Կոպիտ ասած, մեզ խելոք չենք պահում, անհեռատես ու անարդար ենք նրա հանդեպ: Բնությունը, ի վերջո, պատժում է մեզ դրա համար և չի հանդուրժում իր դեմ կատարված ոտնձգության ցանկացած դրսևորում, ինչի ապացույցը հատկապես վերջին շրջանում ցավալիորեն մեր գլխին թափվող տարերային աղետների ու պատուհասների հաճախականության աննախադեպ ավելացումն ու դրանց ընդգծված, անխնա դաժանությունն է: Իզուր չէ ասված` ինչ որ ցանես, այն էլ կհնձես … Հնդկացի ժողովրդի իմաստախոսություններից մեկն ասում է` երբ արմատախիլ կարվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կբռնեն վերջին թռչունին, միայն այնժամ կհասկանաք, որ փողը չի’ կարելի ուտել…