Լավ ապագայի հույսով ու լավատեսությամբ

0
42

Իշխանության ղեկն ստանձնած քաղաքական ուժի և նրա առաջնորդի նկատմամբ

Վստահություն

Ինչպես <<Ընկեր>>-ի հետ զրույցում նշեց Գնել Մաթևոսյանը, Աղավնատուն համայնքը ղեկավարում է 2016 թվականից: Այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է կարևոր ու նշանակալի գործեր անել:
-Մասնավորապես,- ընդգծեց նա,- կատարել ենք մայթերի բարեկարգում, փողոցների ասֆալտապատում: Նաևբարերարների օգնությամբ: Զորօրինակ, Սուրեն Վիրաբյանի անվան փողոցը (մոտ 800 մ) բարերարի միջոցներով է ասֆալտապատվել: Իսկ Սպարտակ Ավագյանի անվան փողոցը նրա որդիներն են ասֆալտապատել: Կենտրոնական Նշան Մաթևոսյանի անվան փողոցում երկկողմանի մայթեր են կառուցվել, սալիկապատում է իրականացվել: Հասկանալի է բնակիչների գոհունակությունը, որ իրենց երեխաներն արդեն անվտանգ ու բարեկարգ մայթերով են դպրոց հաճախում: Մեր աղբահան ավտոմեքենայով շաբաթական 2-3 անգամ աղբահանություն է կատարվում (ի դեպ, սեփական աղբավայր ունենք), խիստ ուշադրություն է դարձվում գյուղի մաքրությանը: Վարձավճարը, կարելի է ասել, խորհրդանշական է, դա էլայն նկատառումով, որպեսզի մեր ունեցած բյուջետային միջոցներից տվյալ նպատակով գումար չծախսվի և դրանք հնարավորինս արդյունավետ օգտագործվեն: Գնել Մաթևոսյանը, ինչպես համոզվեցինք, շատ քիչ է նստավայրում աշխատասենյակում լինում: Ավելի շատ շրջում է համայնքում, բնակիչների հետ հանդիպում, լսում նրանց հորդորներն ու մտահոգությունները: Ջանում է առաջացած դժվարությունները ժամանակին հաղթահարել, համապատասխան քայլեր ձեռնարկելլուծելու համայնքի բնականոն կենսագործունեությունը խոչընդոտող խնդիրները: Մտահոգ է գյուղացու բազում հոգսերով, կիսում է նրա դարդ ու ցավը: Անհանգստանում է հատկապես բնական տարերային աղետների (կարկտահարություն և այլն) հաճախականությամբ, ինչի դեպքում հողագործի վնասները ցավալիորեն մեծ են լինում: Եթե նախկինում կառավարությունը, որպես կրած վնասի փոխհատուցում, զիջում էր հողի ու ջրի վարձավճարները, ապա այս տարի դա գումարի տեսքով է իրականացնելու: Բայց այդ գումարը, ըստ համայնքապետի, այնքան քիչ է, որ չի բավարարի անգամ ջրի ու հողի վարձավճարների համար: Աղավնատանը խմելու ջուրը շուրջօրյա է, այստեղ նաև ոռոգման ջրի խնդիր չունեն: Ընթացիկ տարում փոխվել է էլեկտրական հենասյուների 80 տոկոսը, առաջիկայում կլուծեն նաև մնացածի խնդիրը: Լուծման փուլում է նաև մանկապարտեզի ցավոտ խնդիրը: Բարերար Վահան Ավագյանը, ով կառուցել է գյուղի եկեղեցին և բարեկարգել նրա հարակից տարածքը, այս տարի սկսել է մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Սրանով արդեն գյուղի գլոբալ խնդիրների լուծումը կավարտվի: Համայնքում, պարոն Մաթևոսյանի հավաստիացմամբ, շատ առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է տիրում, փոխադարձ սեր ու հարգանք կա: Բնակիչները, ականատես լինելով վերջին շրջանում արված գործերին և հավանության արժանացնելով համայնքապետի քայլերը, ջանում են իրենց անձնական հարցերով հնարավորինս քիչ անհանգստացնել տեղի իշխանությանը: Գյուղի օրեցօր բարեկարգումն ու զարգացումը գնահատվում են մարդկանց կողմից, համայնքապետարանի նվիրյալ ու քրտնաջան աշխատանքը խրախուսվում է: Բոլորի նպատակն է, որ Աղավնատունը դառնա մեր երկրի լավագույն համայնքներից, բնակավայրերից մեկը և արժանի ճանաչման արժանանա: Դրանում շահագրգիռ է յուրաքանչյուր աղավնատունցի, դրանում մեծ է հատկապես բարերարների դերակատարումը: -Վահան Ավագյանը,- շեշտեց համայնքի ղեկավարը,- նաև այնպիսի բարեգործությունների հեղինակ է, որոնք առաջին հայացքից նկատելի չեն, հայտնի ոչ բոլորին: Տասը տարուց ավելի ուսանողների տեղափոխման վարձավճարն է հատկացնում, օգնում նաև ուսման վարձերի հարցում: Հովանավորում է մշակույթի տան երգի, պարի, կարուձևի և այլ խմբակների գործունեությունը: Այնքան շատ են նրա բարեգործությունները, որ հնարավոր չէ բոլորն այստեղ թվարկել: Բարերարներից Հարություն Խաչատրյանը գյուղի սուրբն է վերանորոգել: Վահան Ավագյանը նաև ֆուտբոլի դաշտ է կառուցում և այլն… Գնել Մաթևոսյանի համոզմամբ, համայնքապետն իր պարտականությունները սրբորեն կատարելուց զատ, նաև արդարամիտ պիտի լինի, հոգատար ու սրտացավ բնակչի նկատմամբ: Չնայած առկա խնդիրներին ու դժվարություններին, Աղավնատանը ևս հույսով ու լավատեսությամբ են լցված նոր կառավարության, նոր իշխանությունների հանդեպ: Դրա ապացույցն այն էր, որ ԱԺ արտահերթ ընտրության մասնակիցների (1150) գերակշիռ մեծամասնությունը 950-ը, իր ձայնը տվեց <<Իմ քայլը>> դաշինքին: Համայնքապետի խոսքով, աննախադեպ ընտրություն էր, ժողովուրդն ազատորեն իր կամքն արտահայտեց և վստահության քվեն տվեց նախընտրած քաղաքական ուժին: Մարդիկ այսօր արդեն լավ ապագայի հույսերով են ապրում…

SHARE