Համախմբված ու միասնական

0
57

 Համայնք

Երբ համազգային նշանակության խնդիրների լուծումն առաջնահերթ է

Մարտիկ Թևոնյանը <<Ընկեր>>-ի հետ զրույցում նախ նշեց, որ բավականին երկար` շուրջ 30 տարի ղեկավարում է Արարատի մարզի Արալեզ համայնքը:

-Թե ինչպես է ստացվել,-անկեղծացավ նա,- որ այսքան տարի անփոփոխ նույն պաշտոնին եմ, ապա, կարծումեմ, այդ մասին պիտի հարցնել ժողովրդին, մեր բնակչությանը: Ինքս միայն կարող եմ ասել, որ մարդկանց վստահության քվեի արդյունք է նման, թերևս, ռեկորդային ցուցանիշը: Ծնվել, մեծացել եմ ավանդույթներով հարուստ այս գյուղում, կյանքի թե՛ լավ, թե՛ դժվար օրերին կանգնել մարդկանց կողքին` նրանց ուրախությամբ ուրախացել և կիսել տխրությունը: Մի խոսքով, բնակչի հոգս ու ցավից անբաժան եմ եղել, ապրել նրա հետ: Ժամանակի ընթացքում լուծել ենք մեր առջև ծառացած խնդիրները, և այսօր համայնքին անհանգստացնում է միայն մանկապարտեզ չունենալը: Վերջերս` ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, տվյալ խնդիրը, որին քաջատեղյակ են նաևտարածքային կառավարման ու զարգացման նախարարությունում և սոցհիմնադրամում, բարձրացվել է նաև մարզպետի հետ հանդիպման ժամանակ: Համաձայնություն է ձեռքբերվել, որ մերև Սիսավանի համար կառուցվի առանձին մանկապարտեզ: Առաջարկելենք նաև երկրորդ տարբերակը, ըստ որի դպրոցի ազատ տարածքները կարելի է ծառայեցնել մանկապարտեզի համար: Հուսով ենք, որ այս կարևոր խնդրի լուծումը հեռու չէ…

Խոսելով կատարված աշխատանքների մասին, պարոն Թևոնյանը նշեց, որ 2018-ին 10-12 հազար քմ ասֆալտապատում է արվել: Դպրոցի և գերեզմանատան ճանապարհներն են ասֆալտապատվել: Այս աշխատանքները համայնքի 60 և պետության 40 տոկոս համատեղ ներդրած միջոցներով են արվել: Դպրոցի ճանապարհի ասֆալտապատումը հիմնականում նախկին կառավարության տրամադրած սուբսիդիայով է արվել, ինչն իրականացվել է ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի անմիջական ջանքերի շնորհիվ: Ասֆալտապատումն առաջիկայում ևս կշարունակվի, քանզի գյուղի ընդհանուր բարեկարգման համարպետք է աստիճանաբար փողոցները պատշաճ տեսքի բերել: Արալեզն ապահովված է խմելուև ոռոգման ջրով, գազաֆիկացված է: Ունի արտաքին լուսավորություն: Մշակույթի տանը բազմաթիվ խմբակներ են գործում…

2700 բնակիչ ունեցող Արալեզում զբաղվում են հողագործությամբ, մասնավորապես` խաղողագործությամբ ու բանջարաբուծությամբ: Բերքի` բանջարեղենի իրացումը հատկապես ընթացիկ տարում շատ լավ էր: Համայնքի տարածքում գտնվող Արարատի պահածոների գործարանը մարդկանց աճեցրածը ժամանակին մթերեց ու տեղում վճարեց: Խաղողի իրացման հարցում ևս դժվարություններ չառաջացան: Գյուղացու համար, ըստ էության, ամենակարևոր` իրացման խնդիրը, կարելի է արդեն լուծված համարել, ինչն ապագա հաջողությունների լավ հիմք ու նախապայման է ստեղծում:

Բազմափորձ ու բազմահմուտ Մարտիկ Թևոնյանի համոզմամբ, քո ամենօրյա գործունեությամբ և վարվելակերպով պետք է ազնիվ ու շիտակ լինես գյուղացու հետ: Բնակչի հույսն ու ապավենն այսօր տեղի իշխանության մարմինն է, համայնքապետը, ուստի ամեն կերպ պետք է մտնես նրա դրության մեջ, բավարար լուծում տաս առաջացած խնդիրներին.

-Մարդիկ հազար ու մի հարցով մեզ են դիմում, և ինչ ուզումես արա` պիտի կարողանաս պատասխան գտնել այդ ամենի համար, ի վիճակի լինես բավարարել համայնքապետարան ոտք դրած, քո օգնությանն ապավինած մարդուն: Ջանում ենք, իհարկե` օրենքի սահմաններում, բավարարել մարդկանց պահանջները, նրանց հոգս ուցավին դեղ-դարման անել: Մարդկային վերաբերմունքը բոլոր առումներով շատ կարևոր ու անհրաժեշտէ, և ամենինչ չպետք է չափել նյութական բավարարվածությամբ ու անձնական շահախնդրությամբ: Այս գործում շատ մեծ դերակատարում ունի մեր աշխատակազմը, որ կարողանում է մարդկանց հետ ճիշտ հարաբերվել, ժամանակին արձագանքել առկա խնդիրներին և սեղմ ժամկետներում հնարավոր լուծումներ գտնել դրանց համար: Այո՛, այդ ամենով հանդերձ, պատշաճ վարվելակերպը, հոգատար ու մարդկային վերաբերմունքը մեր կողմից մշտապես ապահովված են…

Անդրադառնալով օրերս ավարտված խորհրդարանական ընտրությունների թեմային, պարոն Թևոնյանը հպարտությամբ նշեց, որ իրենց համայնքը համախմբված ու միասնականէ բոլոր նման միջոցառումների ժամանակ, երբ առաջնահերթ կարևոր են համազգային նշանակության խնդիրները: Տարիների ու տասնամյակների ընթացքում ձևավորված լավ ուբարի ավանդույթներն այսօր էլ շարունակվումեն:

-Արալեզից,-ընդգծեց համայնքապետը,- ընտրությանը <<Իմ քայլը>> դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Սեդրակ Թևոնյանը: Պիտի ասեմ, որ նախընտրական քարոզչություն, որպես այդպիսին, չիտարվել, և դրա կարիքն առանձնապես չի էլ զգացվել: Եղավ այն, ինչը և սպասելի ու կանխատեսելի էր. վստահության բարձր քվե տրվեց (1116-ից`1016) <<Իմ քայլը>> դաշինքին և նրա թեկնածու Սեդրակ Թևոնյանին (971): Սամեկ անգամ ևս վկայեց մեր համայնքի համախմբվածության ու համերաշխության մասին, և, այսպես ասած, գլուխ բարձրացրեցին արալեզցու թասիբն ու արժանապատվությունը: Առիթից օգտվելով, ուզումեմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորին` թե՛ ակտիվ մասնակցության, թե՛ ցուցաբերված բարձր վստահության ու գնահատանքի համար: Սեդրակ Թևոնյանն, իդեպ, իր ընտրատարածքում հավաքեց, ընդհանուր առմամբ, մոտ 11500 ձայն: Իսկ թե ինչի շնորհիվ նա, այդքան երիտասարդ լինելով, նման բարձր արդյունք արձանագրեց, ասեմ հետևյալը: Սեդրակի հայրը` Ռազմիկ Թևոնյանը, մեծ հարգանք ու հեղինակություն է վայելում մեր տարածաշրջանում, Արցախյան ազատամարտի մասնակից է, ղեկավարում է Երասխի գինու գործարանը: Մշտապես կանգնած է եղել մարդկանց կողքին, իր հնարավորությունների սահմաններում օգտակար եղել բոլոր նրանց, ովքեր որևէ խնդիր են ունեցել կամ կարիքի մեջ եղել: Մեծ շրջապատի տեր է և ամեն միջոց գործի էդնում` ի շահիր համագյուղացու, ի շահ համայնքի: Սեդրակն էլ իր հերթին է ազնվորեն ծառայում հանուն ընդհանուր գործի հաջողության, նվիրված է շրջապատի մարդկանց ու համագյուղացիներին, չէ՞ որ, ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, պտուղը ծառից հեռու չի ընկնում: Հոր պես հայրենասերու արժանապատիվ անձնավորություն է, ազնվության տիպար, որ առանց հապաղելու սիրտն ու հոգին կտա դիմացինին: Վերին աստիճանի ընկերասեր ու հասնող, մարդկային ու հոգատար: Իմ հարազատական խորհուրդն այն է, որպատգամավորի մանդատ ստանալուց հետո Սեդրակն էլ առավելսերտացնի կապը ժողովրդի հետ, ջանա առավելագույնս օգտակար լինել հասարակ, շարքային քաղաքացիներին և միշտ նրանց խնդիրները բարձրաձայնի մեր երկրի օրենսդիր մարմնում: Այո՛, ազնվորեն շարունակի ծառայել իր երկրին ու ժողովրդին`մշտապես աչքի առաջ ունենալով գալիք ընտրությունները և պատշաճ նախապատրաստվելով դրանց: Իսկ նախապատրաստվելու լավագույն միջոցն աշխատանքն է,նվիրումն ու սկզբունքայնությունը:

Մարտիկ Թևոնյանը ոգևորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացներով և բոլորայն զարգացումներով, որոնք առհասարակ ամրապնդում են մերերկրի նկատմամբ հավատն ու վստահությունը.

-Ներկայիս իշխանության մասին խոսելիս չեմ կարող չնշել, որ ունենք հրաշալի երիտասարդություն, նվիրյալ անհատներ, որի զորու են մեր պետությունը տանել առաջընթացի ու զարգացմանան խոտոր ճանապարհով: Ես հավատում եմ դրան ու  լավատես եմ: Մենք` փորձառու ներս,ավագ սերնդի ներկայացուցիչներս, պետք է նրանց կողքին կանգնենք և օգնենք հնարավոր ամեն ինչով: Երկիրը պիտի հզորանա, անխոցելի ու ամրակուռ դառնա…

<<Ընկեր>>-ը զրուցելու հաճելի առիթ ունեցավ նաևԱրալեզի համայնքապետարանի կոլեկտիվի հետ: Աշխատակազմի քարտուղար Լաուրա Խլոյանը, մասնավորաբար, ասաց, որ այստեղ աշխատում է 1985-ից: Շատ դժվարություններ ու խնդիրներեն ունեցել աշխատած տարիներին, բայց և կարողացելեն համատեղ ջանքերով ու միասնաբար հասնելդրանց հաղթահարմանը: Նրա խոսքերով, Մարտիկ Թևոնյանը և՛ որպեսղեկավար, և՛ որպեսմարդ դրական հատկանիշների կրողէ, արժանապատիվ անձնավորություն ու հարգված անհատ.

-Անչափ գնահատելի է նրա մարդկային տեսակը: Հարազատ համայնքի համար արել է ամենինչ, ոչինչ չի խնայել, գիշերուզօր աշխատել, չարչարվել է, որպեսզի լավ արդյունքի հասնի, պարզերես լինի համագյուղացիների առաջ: Հասել է շատ ավելիին, բարձր արդյունքներ արձանագրել, ուստի և մարդկանց աչքերին այսօր և ընդմիշտ կարող է հպարտ ու բացճակատ նայել: Արժանի հարգանք ու վստահություն է վայելում, որ միմիայն լավ աշխատանքի, անսահման նվիրումի ու մարդկային ջերմ վերաբերմունքի արգասիք է: Շիտակ է, նրբանկատ ու արդարամիտ: Բոլորն էլ նրահամար հարազատ ու սրտակից են…

<<Ընկեր>>-ական շնորհավորանք.- Ամենալավ մաղթանքներն ու բարի ցանկություններն ենք հղում Սեդրակ Թևոնյանին` Աժ արտահերթ ընտրություններում արձանագրած բարձր ցուցանիշի և ընտրողների աջակցությանն ու վստահությանն արժանանալու համար: Հաջողություններ և ամենայն բարիք…    

SHARE