Խելացի, փորձառու ու գրագետ մարդը,
անկախ հասարակարգից,
իր արժանի տեղը պետք է ունենա…
Մեր զրույցը Ե. Թադևոսյանի ընկերներից մեկի` կուսակցական, պետական գործիչ, մանկավարժական գիտությունների պրոֆեսոր Բաբկեն Վարդանյանի հետ է:
– Ընկեր Վարդանյան, օրերս Ձեր ընկերոջ` Եփրեմ Թադևոսյանի 75-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել: Ովքե՞ր էին կազմակերպիչները և, առհասարակ, ի՞նչ կասեք այդ մասին:

-Լինելով մտավոր ունակությունների ու կազմակերպչական մեծ հնարավորությունների տեր անձնավորություն, ի՞նչ եք կարծում, Եփրեմ Թադևոսյանն ավելին չէր անի իր երկրի ու ժողովրդի համար, եթե…
-Միանշանակ` կարող էր: Մեզանում մի սխալ մտածելակերպ ձևավորվեց` անտեսել նախկիններին, չգնահատել լավն ու օգտակարը: Դրա դառը պտուղները քաղել ենք ու դեռ շատ կքաղենք: Նա կարող էր շատ ավելի մեծ գործ անել, ակտիվ գործունեություն ծավալել, սակայն նոր իշխանություններին դա, կարծես, հարկավոր չէր: Եփրեմ Թադևոսյանի պես շատ արժանավորներ են անտեսվել, չեն գնահատվել նրանց խելքը, փորձառությունը և վաստակը: Սկզբունքային, ազնիվ ու խելացի մարդիկ, ցավոք, հայտնվել են խաղից դուրս վիճակում: Մորթապաշտներն ավելի շատ տեղ ու բարձր դիրք ունեն մեր հասարակարգում: Հավատարմությունը բոլոր ժամանակներում գնահատվել է, անգամ բռնապետներն են դա հասկացել ու կարևորել: Եթե մենք այսօր երկրում բազմակուսակցականություն, բազմակարծություն ենք հռչակել, հետևաբար, պետք է բարի լինենք պետական կառույցներում ընդգրկել նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչների: Բայց ներկա իրավիճակը բոլորիս աչքի առաջ է և տեսնում ենք, թե ինչպես են վերաբերվում այլակարծությանը… Քանի որ Ձեր թերթը կոչվում է <<Ընկեր>>, ուզում եմ ընկերական հարաբերություններից խոսել: Մարդկային հարաբերություններում, թերևս, այն ամենաանկաշառն է ու չպարտադրվածը: Մարդը մարդուն տալիս է իր հոգու տվայտանքը, դիմացինին օգնելու, նրա հետ հաղորդակցվելու իր կարողությունը: Մարդիկ ընկեր են դառնում գաղափարների ու հայացքների միասնությամբ պայմանավորված, և միայն այդ դեպքում է ընկերությունը շարունակվում: Ասում են` կոնյակի և ընկերոջ հինն ու հնագույնն է ընդունելի: Ընկեր լինելու համար նախ ինքդ պետք է ընկեր լինես, ինչը շատ վառ է արտահայտված Եփրեմ Թադևոսյանի պարագայում: Եթե ինքդ լավ ընկեր չես, իզուր մի փնտրիր քո շրջապատում լավ ընկերների: Բոլորը ընկերը փոխեցին պարոնով, ավելի ճիշտ` պարոնափոխվեցին: Ձեր թերթը հավատարիմ մնաց ընկեր անվանը: Պարոն բառը չի արտահայտում այն իմաստը, ինչ ընկերն ունի: Այսօր հանրապետությունում չունենք սոցիալիստական ուղղվածության որևէ թերթ կամ պարբերական, ոչ էլ հեռուստատեսային ալիք կամ հաղորդում: Ահա այս բացը կա, և այդ գաղափարը կրող մարդիկ, կամա թե ակամա, լուսանցքում են հայտնվել: Մտածում եմ, որ <<Ընկեր>>-ը այն թերթն է, որը կարող է հենց այդ գաղափարի մարդկանց համախմբողը լինել, ինչու չէ` նաև կազմակերպիչը: Պետք է սատար կանգնենք <<Ընկեր>> թերթին և նրա միջոցով իրականացնենք մեր գաղափարների տարածումը… Մոտեցող Ամանորի առթիվ, Ձեր թերթի միջոցով, մեր բոլոր ընկերներին մաղթում եմ ամենալավ ցանկությունները` հուսալով, որ գալիք տարիներն առավել կընդլայնեն մեր ընկերական շրջապատն ու կապերը…