Հեղափոխությունը չի կարող պարտվել

0
36

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Հայաստանի ուժային կառույցներն անցնելու են ուժեղացված ռեժիմով ծառայության: Դեռևս վտանգ կա, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, օգտագործելով բանակում և ուժային կառույցների միջին օղակներում ունեցած իրենց ազդեցությունն ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առաջացած դժգոհությունը, կարող են ըմբոստության ալիք բարձրացնել: Չնայած այս սցենարը քիչ հավանական է հաջողության որևէ շանս չունենալու պատճառով, սակայն իշխանությունում հասկանում են, որ ավելորդ զգոնությունը չի խանգարի: Հեղափոխությունը պարտվել չի կարող, սակայն կանխարգելիչ ապահովագրական միջոցառումները բնավ չեն խանգարում, մանավանդ որ Հայաստանը երկիր է, որը Հոկտեմբերի 27-ի ոճրագործություն է տեսել:

SHARE