ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ Զ ՏԱՐԻ 2015թ.ԹԻՎ 1 (45) / 3 մարտի Հույս կա… March 13, 2015 0 78 Share on Facebook Tweet on Twitter tweet Անկախացումից հետո մեր ազգի մի մասը ցավալիորեն մտասևեռվեց օտար արժեքների, մասնավորապես` արևմտյան արժեքների վրա, ինչը վերջին հաշվով ոչ մի դրական հետևանք չի կարող ունենալ, մանավանդ հայ ժողովրդի նման փոքրաթիվ էթնոսների համար, ում առջև մշտապես ծառացած է գոյապահպանման խնդիրը: Ցանկացած ազգ, կորցնելով դարերի խորքից եկած իր արժեհամակարգը, բարքերն ու հոգեկերտվածքը, անխուսափելիորեն դադարում է գոյություն ունենալ իբրև առանձին էթնիկ հանրություն և հետզհետե վերածվում է որևէ այլ մշակույթի բաղկացուցիչ մասնիկի: Ցավալի կլինի, եթե հայ ազգը լրացնի անհետացած ազգերի ցանկը, բայց քանի դեռ գոյություն ունի հայոց անկախ պետությունը, ապա տակավին մի փոքր հույս կա, որ ամեն բան այնքան անհուսալի չէ, ինչպես կարող է թվալ հոռետեսներին…