Մայիսի 28-ը կրկնակի տոն էր Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքում

0
43

Մայիսի 28-ը հայ ժողովրդի համար նոր կյանքի սկիզբ է համարվում: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում: Ցեղասպանություն տեսած ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել և ստեղծել պետություն: Դրանով հանդերձ՝ հայ ժողովուրդը վաստակեց աշխարհում ապրելու իր իրավունքը:

     Առավոտից բարձր տրամադրություն էր տիրում Արագածոտնի մարզի Լեռնարոտ համայնքում: Համայնքը տոնում էր իր 100-ամյակը, ինչպես նաև Հայաստանի Առաջին հանրապետության օրը: Համայնքում վերջին տարիներին դեռևս նմանատիպ մեծ միջոցառում չէր կազմակերպվել: Բնակիչների համար օրը իրական տոն էր վերածել համայնքի սրտացավ ղեկավար՝ Խաչատուր Մելքոնյանը:

 Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձիք, լեռնարոտցիներ, հարևան համայնքի բնակիչներ: Ողջ համայնքը մեկ բռունցք դարձած տոնում էր իրենց ամենասպասված օրը: Լեռնարոտցիներին շնորհավորելու էին եկել երգարվեստում ճանաչված երգիչներ, պարային խմբեր: Միջոցառման ամենասկզբում համայնքի ղեկավարը շնորհավորեց իր համայնքի բնակիչներն, որից հետո միջոցառումը շարունակվեց երգ ու պարով: Ելույթ ունեցան նաև համայնքի հարգված բնակիչներ՝ ներկայացնելով իրեց փառահեղ պատմությունը: Կազմակերպված տոնական միջոցառմանը հաջորդեց հյուրասիրությունը:

SHARE