Մեր երկրի, պետության հաջողության գրավականը

0
356

Համոզմունք

Ազատ ու ստեղծագործ անհատն է, նվիրված ու պատասխանատու քաղաքացին

-2016 թ.սեպտեմբերից ղեկավարելով Ազատավան համայնքը,- <<Ընկեր>>-ին ասաց Պետիկ Ղազարյանը,- բավականին ձեռքբերումներ եմարձանագրել: Ամենակարևորը` մանկապարտեզ ունենալն է: Ճիշտէ, դեռևս չենքավարտել նրա վերանորոգումը, պետքէ ներքին հարդարումանենք, ինչի համար սպասումենք պետության կողմիցտրամադրվող սուբսիդիային: Հուսով ենք, որ 2019 թ. մայիսից 3 խմբի համարնախատեսված մանկապարտեզը կգործի: Բարեկարգել ենքփողոցային ու դաշտամիջյանճանապարհները: Մեր ամենամեծ խնդիրը <<Վեոլիա ջրի>> հետ էկապված: Բանն այն է,որ խմելու ջրիներքին ցանցի խողովակներն ամբողջությամբդեռևս փոխված չեն (մոտ40 տոկոսը), այդ ծրագիրն անավարտէ մնացել, ինչիհետևանքով համակարգում վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում ճանապարհները գրեթեմշտապես քանդված վիճակում են: Ստացվում է, որմենք ժամանակին կառուցում ենք,բարեկարգում, բայց հաճախակի վթարներիդեպքում ընկերությունը քանդում է ևքանդածը միայն օրեր անցհասցնում կարգի բերել: Դրահետևանքով տուժում են մերբնակիչները և ավտոմեքենաները վթարի ենթարկելով` նյութական զգալի վնասներկրում: Հարկ է, որ վերջնականապես լուծվի ներքին ցանցի հիմնանորոգման ծրագիրը, որպեսզի մերբնակիչը կարողանա հանգիստ ուապահով երթևեկել, իսկ համայնքապետարանն էլ անիմաստ ծախսերանելու հոգսից ազատվի: Կարծումենք, որ <<Վեոլիա ջուրն>>, ի վերջո, հաշվիկառնի մեր արդարացի դժգոհությունըև հնարավորինս կարճժամկետում ավարտի կհասցնի տվյալծրագիրը` մեզ ազատելով այդ <<գլխացավանքից>>: Լավ վիճակում չենքնաև ոռոգման ջրիառումով: Մարդիկ ռիսկ չենանում մշակել իրենց հողերը`վախենալով զուր ծախսերից ուանպտուղ չարչարանքից: Ջուր չկա, եղածնէլ գյուղ չիհասնում: Մեր ունեցած 300 հեկտարիցհազիվ 60 հեկտարն է մշակվում: Ահա այս երկուխնդիրն են մեզառավելապես մտահոգում, մնացածի առումով լուրջանհանգստություն չունենք, փոքրիշատե կարողանումենք գլուխ հանել: Հավելեմ, որ Ազատավանըմշակույթի տուն չունի, մերհույսը պետությունն է, որօգնի մեզ այդ շատ կարևոր հարցում …

Ինչպես այնուհետև տեղեկացրեց պարոն Ղազարյանը, միշտ էլ իրգյուղացու հետ ընկերական էեղել, ընկեր է նրան: Համայնքապետ լինելը որևէ կեպչի ազդել այդտրամադրվածության ու վերաբերմունքիվրա: Կանգնած է գյուղացուկողքին: Ինչպիսի իրավիճակ էլ լինի, կջանա որևէ կերպօգնության ձեռք մեկնել նեղվիճակոմ հայտնվածին: Օգնում են սոցիալապես անապահով ընտանիքներին, նյութապես խրախուսում նորաստեղծ ընտանիքներին, հատկապես` երեխա ծնվելուց, դժբախտ դեպքերում ևս դրամականաջակցություն տրամադրում: Ի դեպ, գյուղը 3360 բնակիչ ունի: Ազատավանցին հիմնականում զբաղվում է հողագործությամբ, այստեղ զարգացած է ջերմոցայինտնտեսությունը:   

-Ինձ համար ընկերությունը,- անկեղծացավ Պետիկ Ղազարյանը,- շատ մեծ դերակատարում ունի: Դրանով, կարելի էասել, ես ապրումեմ: Առանց ընկերների հացի չեմ նստում, ընկերներով համախմբված ենք: Գյուղում մեր ընկերական կորիզը շատ մեծ է, անշահախնդիր ընկերությունէ: Մի կտոր հացը միասին` ընկերովի ենք կտրում: Այդ ընկերությունն է մեզ այս հողի վրա պահել: Այդպիսի նվիրական, ամրակուռ ընկերություն, մաքուր, արդար, ինչպես հալած յուղը, մեր մեծերի խոսքով`աչքի զուլալ ջուր… Եկեղեցիենք կառուցում` բոլորիս մասնակցությամբ ու ընդհանուր հանգանակությամբ: Ակտիվ մասնակիցների թվում նաև ընկերներս են: Մինչ օրս այդ նպատակով հավաքվել է 15 մլն դրամ: Կառուցումն ընթանում է, աշխատանքի գրեթե 40 տոկոսն արդեն արվելէ: Նախատեսում ենք 2020 թ. ավարտի հասցնել, շուքով ու հանդիսավորությամբ բացում կատարել:

Նշենք, որ Պետիկ Ղազարյանը 2002 թվականից <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության պատասխանատուն է Ազատավանում: Ինչպես խոստովանեց, մտքով երբևէ չիանցել փոխել կուսակցությունը, քանզի փոխադարձ հավատարմություն ու նվիրվածությ
ուն կա: Ազնիվ էիր ձգտումներում, հետևողականու արդարամիտ: Դեկտեմբերի9-ին կայանալիք ԱԺ արտահերթընտրություններին որևէ մեկի չիհորդորի կամ համոզի կողմնորոշվել ընտրություն կատարելու հարցում. մարդը պետք է ազատ իր կամքն արտահայտի`սեփական խղճի ու գիտակցության թելադրանքով: Այո՛, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն, որին կողմ են այսօր բոլորը, առավել ևս` <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությունն իր բազմահազար համակիրներով: Միայն այդպես, ինչպես վստահեցնում է պարոն Ղազարյանը, կարող ենք հզոր ու կենսունակ պետություն կառուցել… 

SHARE