Մի կողմ թողնենք իմն ու քոնը

0
1

Մեր ժամանակների ամենապայծառ ուղեղներից մեկը` բրիտանացի ֆիզիկոս ու աստղագետ Սթիվեն Հոքինգը, իր հոդվածներից մեկում անդրադառնալով մարդկության գոյության սպառնալիքներին` նշել է, որ դրանցից ամենակարևորն ագահությունը և փողի հանդեպ սխալ վերաբերմունքն են:

Գիտնականը կոչ է արել մարդկային ցեղին հանուն սեփական տեսակի պահպանության հարստությունը հնարավորինս հավասար բաշխել բնակչության միջև. <<Մարդկային ցեղը կվերանա, եթե չփոխի վերաբերմունքը փողի նկատմամբ: Մի կողմ թողեք իմն ու քոնը: Նմանվեք երեխաների և սովորեք նրանց պես կիսել ամեն բան: Եթե դա մեզ հաջողվի, ապա մեր տեսակը դեռ երկար կգոյատևի այս աշխարհում>>…

SHARE