Ունենք հայրենիք, բայց չունենք պետություն…

0
60
Օրակարգ

   Հայաստանում եթե լինի հավասարութուն, որ ես ինձ հավասար զգամ և տեսնեմ օրենքի գերակայությունը, ապա կվերադառնամ, անշուշտ, կվերադառնամ: Այսպես, թերևս, ասում են գրեթե բոլոր նրանք, ովքեր թողել, հեռացել են հայրենիքից…
  Դե, մենք հայերով համառ ու չկամեցող բնավորություն ունենք, ինչի պատճառով չենք նկատում մեր կողքին ապրող այն մարդկանց, ովքեր տարիներ հետո կարող են դառնալ բոլորիս պարծանքը: Մինչև այդ մարդը կյանքից կամ երկրից չի հեռանում, չենք ափսոսում ու չենք արժևորում նրան: Շատերս ենք տեսնում, թե, բացի աշխատող ուժից, ինչ քանակությամբ արվեստագետներ են հիասթափված գնում Հայաստանից: Արտերկրում էլ, ինչ խոսք, հեշտ չէ, բայց մարդն, անկախ իր կարգավիճակից, միշտ օրենքով պաշտպանված է և նվաստացման չի ենթարկվում: Մարդիկ հարգանքով են վերաբերվում աշխատող մարդուն, և կապ չունի, թե տվյալ անձն ինչ է աշխատում: Ահա այսպես, հեռացածները սովորում ու ապրում են օտար երկրում, նախընտրում են օրենքի երկիրը: 
  Փաստն, ի վերջո, այն է, որ մարդիկ այստեղից գնում են` իրենց հետ տանելով հայ մտածողին, կառուցողին, արվեստագետին, վերջին հաշվով` այն երիտասարդին, ով պետք է շարունակի ապրել ու շենացնել երկիրը…
SHARE