Սթափվելու ժամանակն է

0
21

Թվում էր, թե նոր իշխանության եկածները պետք է որ դասեր քաղած լինեին նախկինների սխալներից և փորձեին ձևավորել քաղաքական նոր մշակույթ ու նոր կանոններ, սակայն այն, ինչ տեսնում ենք արդեն այս օրերին, մեղմ ասած` հիասթափեցնող է: Նորօրյա <<էլիտարներն>> իրենց նոր կարգավիճակը` բացարձակ իշխանությունը (մի բան, որ չունեին անգամ նախկինները` ընդդիմության փաստացի բացակայությունը) փորձում են օգտագործել ի շահ իրենց` մտածելով միայն սեփական անձի ու անձնական բարօրության մասին:

Նոր քաղաքական էլիտայի բարոյալքման այս գործընթացը տեղի է ունենում շատ սրընթաց` այդ իշխանությունը պաշտպանողների և աջակցողների ապշահար հայացքի ներքո: Վերջիններիս հիասթափությունը կարող է կործանարար լինել քաղաքական այս նոր խավի համար, եթե նորօրյա իշխանիկները ժամանակին չսթափվեն և քայլեր չձեռնարկեն այս ուղղությամբ: Նրանց ձախողումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության ձախողմանը ևս: Հիասթափությունն այնքան մեծ կլինի, որ այդ իրավիճակը կարող է սպառնալ պետության զարգացմանը և անգամ գոյատևմանը:

SHARE