Սպասել պետք չէ, պետք է գործել

0
28

Հայաստանում քաղաքական դաշտի բազմազանութան խնդիրը հրատապ է ու արդիական: Այդ խնդիրը դիտարկվում է որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետաձգման հիմնական փաստարկ` այն առումով, որ ներկայումս կլինի միայն մեկ ուժի գերակա հաղթանակ և, ըստ էության, միակուսակցականություն: Սակայն քաղաքական համակարգի բազմազանության խնդիրը չի կարող կապվել արտահերթ ընտրությունների հետ, որովհետև այդ խնդրի հաղթահարումը պահանջում է տարիների տևական աշխատանք, և ընտրության ինստիտուտն այստեղ ունի կարևոր դեր, քանի որ ընտրության հանդեպ հանրային վստահությունն է նաև, որ պետք է բերի քաղաքական համակարգի ձևավորման ամուր նախադրյալներ: Հետևաբար, սպասել, թե երբ կկայանա քաղաքական դաշտը և երբ կդառնա բազմազան, նշանակում է սպասել անվերջ: Մինչդեռ սպասել պետք չէ, պետք է գործել:

SHARE