Ցախավելը… միշտ կա ու կա

0
20

Օրակարգ

           Միայն թե զգուշանալ է պետք դրա տակն ընկնելու խայտառակությունից

Փաստ է, որ ժողովրդի զգալի մասի համար նյութական առումով <<թավշյա հեղափոխությունից>> հետո էական գրեթե ոչինչ չի փոխվել: Այդ առթիվ մի այսպիսի անեկդոտ է շրջանառվում.

-Ի՞նչ էիք ուտում հեղափոխությունից առաջ,- հարցնում են շարքային հայաստանցուն:

-Խաշած մակարոն,- պատասխանում է նա:

-Իսկ հեղափոխությունից հետո՞ ինչ եք ուտում;

-Էլի՛ խաշած մակարոն:

-Բա հին ու նոր մակարոնների տարբերությունը ո՞րն է,- հարցնում են:

-Հիմա նույն մակարոնը դուխո՛վ ենք ուտում, է՜, դուխո՛վ…

Քանի դեռ Հայաստանում միայն խաշած մակարոնով օր մթնացնողների հսկայական բազմություն կա, ուստի ի՞նչ խղճով են պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք իրենց հարյուր-հազարավոր և անգամ մի քանի միլիոն դրամների պարգևավճարներ <<դուրս գրել>>: Ընդունենք, որ օրենքն իրոք չի արգելում, բայց ո՜ւր մնացին տարրական պարկեշտությունն ու բարոյականությունը…

Այսպես ենք նոր Հայաստան կառուցելու, երբ հեղափոխական ալիքով իշխանության եկածն առաջին հերթին մտածում է անձնական բարօրության և սեփական գրպանը հարստացնելու մասին: Չէ՞ որ ժողովուրդը, որ նրանց այդ պաշտոնին է բերել, մի օր էլ կկանգնի ու բոլոր նման անարժաններին ցախավելով դուրս կշպրտի քաղաքական ասպարեզից:

Սթափվել է պետք… պատմության աղբանոցում չհայտնվելու համար:

SHARE