դիտանկյուն Օգո՞ւտն է շատ, թե՞ վնասը… November 10, 2019 0 73 Share on Facebook Tweet on Twitter tweet Ժամանակի հետ, ցավոք, մարդու <<զոռբայությունը>> բնության նկատմամբ ավելի ակնհայտ ու պարզորոշ է դառնում: Մարդը, նորագույն տեխնիկայով, գիտելիքներով զինված և, ամենացավալին, բնությունից առավելագույն օգուտ քաղելու անհագ ցանկությունից մղված` նորանոր ջանքեր է գործադրում, որպեսզի հնարավորինս շատ եկամուտ, շահ ստանա: Շատ հաճախ, ցավոք, այդ ցանկությունն ի վնաս բնության է ու հայրենի բնաշխարհի, ի հաշիվ նրա աղճատման, ուստի և հարց է` այդ <<նվաճողական>> գործունեության օգո՞ւտն է, արդյոք, շատ լինելու, թե՞ վնասը: Չէ՞ որ բնությանը, նրա օրենքներին դեմ գնալը, նույնն է, թե գլուխ բարձրացնես ծնողիդ դեմ և պյուռոսյան` անփառունակ, ժամանակավոր ու թվացյալ հաղթանակ տանես նրա նկատմամբ: