ԸնկերԸնկերությունԹԻՎ 9 (29) / 21 ԴեկտեմբերիՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ Գ ՏԱՐԻ 2012թ. Օլիգարխիայի ճիրաններում… December 30, 2012 0 65 Share on Facebook Tweet on Twitter tweet Ամենևին անհիմն չեն այն պնդումները, թե Հայաստանն այսօր գտնվում է օլիգարխիկ ռեժիմում: Երկրի տնտեսությունը վերահսկվում է մի քանի անձանց կողմից: Ըստ էության, մեր պետության տարածքում տնտեսության յուրաքանչյուր բնագավառ պատկանում է կամ տնօրինվում մեկ, ծայրահեղ դեպքում` երկու օլիգարխի կողմից: Կան նաև գերհզոր օլիգարխներ, ովքեր տնօրինում են մեկից ավելի բնագավառներ: Իսկ դա ոչ միշտ է արդարացված ու ընդունելի: Վերջերս ռուսական <<Վերսիա>> պարբերականը հանդես եկավ սենսացիոն հրապարակմամբ, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի ներկա քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգը, նրա առանձնահատկությունները և ամենակարևորը` մեկ առ մեկ նշեց, թե մեր երկրի քաղաքացիներից ովքեր և պաշտոնյաներից ոմանք ինչ բիզնես ունեն, որ ոլորտներում, որքան կապիտալ են կուտակել և այլն: