արձանբարեկամությունԹԻՎ 7 (38) / 10 դեկտեմբերիհայՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ Դ ՏԱՐԻ 2013թ.ռուսականՖրիդ Սողոյան ՖՐԻԴ ՍՈՂՈՅԱՆԻ ՆՈՐ ՀԱՎԵՐԺԱՑՈՒՄԸ December 26, 2013 0 97 Share on Facebook Tweet on Twitter tweet Խորհրդանիշ Երևան քաղաքի Մոսկովյան–Նալբանդյան–Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում դեկտեմբերի 2-ին տեղադրվել է <<Միացյալ Խաչ>> անունը կրող հուշարձան` որպես հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ: Սպիտակ–մոխրագույնգրանիտից կերտած, 4,5 մետր բարձրությամբ հուշարձանն իրենից ներկայացնում է երկու բարեկամ` հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, ովքեր գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշխաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը: Հուշարձանի նյութի և գույնի ընտրությունը համահունչ է նրա իմաստային նշանակությանը, իսկ համալիր չափսերը նպաստում են արձանի մոնումենտալային ընկալմանը: Այս հուշարձանի նույնատիպը 1997թ., Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` <<Նիկիտյան Դարպասներ>>–ի պուրակում և դարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ: Հուշարձանի պատվանդանի փորագրությունն ընտրվել և օրհնվել է Համայն Ռուսիո երջանկահիշատակ Պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից` <<Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը>>: Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները` Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները: Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ: